Օրեցօր զարգացող աշխարհում, երբ վիրտուալ արժույթը ֆանտաստիկա չէ, այլ կիրառական իրականություն, օրախնդիր կարևորություն է ստանում կիբեռանվտանգությունը: Ժամանակի զարկերակը բռնած՝ Hexens-ում զբաղվում են հենց կիբերանվտանգությամբ՝ հիմնական շեշտը դնելով Web3-ի և բլոքչեյնի վրա: Բիզնես 24-ը զրուցել է հայկական ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Սիփան Վարդանյանի հետ:
«Մեր նպատակն է Web3-ն ավելի ապահով տեղ դարձնել բլոքչեյնում աշխատող հավելվածների, ինչպես նաև օգտատերերի համար։ Միայն այս տարվա ընթացքում խոցելիություն ունենալու հետևանքով տարբեր պրոյեկտներից ավելի քան 2 միլիարդ դոլարին համարժեք կրիպտոարժույթ է գողացվել։ Սա օրինակ է հասկանալու համար, թե ինչ պահանջարկ ունեն այսօր բլոքչեյնում անվտանգության ծառայությունները», – ասում է Hexens ստարտափի համահիմնադիր, գործադիր տնօրեն Սիփան Վարդանյանը:
Ընկերությունը տրամադրում է ընդլայնված կիբեռանվտանգության ծառայություններ՝ շեշտը դնելով կիբեռանվտանգության խորհրդատվության (Security Advisory), լայնածավալ ներթափանցման թեստավորման (Full-Scale Pentest), բլոքչեյն աուդիտների (Blockchain Audits) և կիբեռհանցագործությունների հետաքննության (Cyber Investigations & OSINT) վրա:
Հայկական ստարտափի ծառայություններով ու առաջարկած լուծումներով հիմնականում հետաքրքրված են Հայաստանից դուրս, բայց միջազգային շուկայից բացի գործընկերներ ունեն նաև Հայաստանում:
«Հայաստանում բլոքչեյն մշակույթը դեռևս այնքան զարգացած չէ, որքան Եվրոպայում, Ասիայում կամ ԱՄՆ-ում, այդ պատճառով մեր հաճախորդների մեծ մասը արտերկրից է։ Այլ երկներում կառավարությունը և բանկերը սովորական արժույթի հետ համատեղ օգտագործում են նաև կրիպտոարժույթ, ավելին՝ ամերկյան բանկերը նույնիսկ սկսում են կրիպտոարժույթը գրավի առարկա համարել։ Իսկ Հայաստանում կրիպտոն դեռ նոր է սկսել լայնածավալ ճանաչում ձեռք բերել՝ որպես գումարի կանխիկացման միջոց»:
Այս ոլորտում առավել հետաքրքրական է՝ ինչպես են հետաքննվում ու բացահայտվում կիբեռհանցագործությունները, հատկապես երբ դրանք իրականացվում են ոչ թե պատկան մարմինների, այլ հենց ընկերությունների կողմից:
«Կիբեռհանցագործությունների հետաքննությունն իրականացնում ենք հասանելի աղբյուրներով հետախուզությամբ: Կիբեռհանցագործությունների հետախուզությունն իր մեջ ընդգրկում է կիբեռպատահարների հետաքննում։ Եթե, օրինակ, վեբ կայքը կոտրել են, մենք բացահայտում ենք, թե ինչպես է դա տեղի ունեցել և տալիս ենք համապատասխան խորհրդատվություն հետագայում նմանատիպ հարձակումներից պաշտպանվելու համար։ Բլոքչեյն հետախուզությունն ընդգրկում է այն ամենը, ինչ առնչվում է բլոքչեյնում ծավալվող գործունեության վերլուծման հետ։ Այս ծառայությունը, օրինակ, իր մեջ ներառում է օգնություն նախգծերին, որոնք դարձել են կոտրման զոհ և փորձում են հասկանալ իրենց հետագա գործողությունները և, ի վերջո, մեր օգնությամբ փորձում են վերականգնել հարձակման արդյունքում կորցված ակտիվները», – ասում է Սիփան Վարդանյանը:
Hexens-ը երկու ընկերների՝ համահիմնադիրներ Սիփան Վարդանյանի և Վահե Կարապետյանի համատեղ նախաձեռնությունն է: Ստարտափն ընդամենը 1 տարեկան է: Ամեն ինչ սկսել են 2-ով, հիմա թիմը կազմված է 20 հոգուց:
«Թիմում բոլորս «հին դպրոցի» մասնագետներ ենք և ավելի քան 10 տարվա համատեղ աշխատելու փորձ ունենք։ Սա շատ կարևոր ենք համարում: Համաշխարհային շուկայում հիմա արդեն բավական շատ են կազմակերպությունները, որոնք զբաղվում են բլոկչեյնի և Սմարտ Կոնտրակտների անվտանգությամբ։ Սակայն վստահորեն կարող եմ ասել, որ ծառայությունների այն որակը, որը տրամադրում ենք մենք, շուկայում տրամադրում են ընդամենը մի քանի կազմակերպություն։ Մեր թիմում ոլորտի լավագույն մասնագետներն են։ Այս մեկ տարվա ընթացքում արդեն հասցրել ենք ճանաչում ձեռք բերել կիբեռանվտանգության միջազգային տարբեր հարթակներում և աշխատում ենք շուկայում առաջատար ընկերությունների հետ », – պատմում է համահիմնադիրն ու հավելում՝ առաջիկայում նպատակ ունեն ընդլայնել այդ ցանկը:
Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպոբորսայի աջակցությամբ։
ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։
Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։