Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Ներդրումային պատրաստվածություն` կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրի երկրորդ փուլի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացվել է։
News 31/08/2022 15:32

«Ներդրումային պատրաստվածություն` կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրի երկրորդ փուլի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացվել է։

Ծրագրին կարող են դիմել այն կին ձեռներեցները, որոնք ունեն զարգացման հեռանկարներով բիզնես գործունեություն, ցանկանում են բարձրացնել իրենց ընկերության ներդրումային գրավչությունը, ցանկանում են ներգրավել ներդրումներ:

Եթե ​​ցանկանում եք կապ հաստատել ներդրողների հետ և սովորել ներգրավել ճիշտ ներդրումներ ձեր բիզնեսի համար, ապա շտապեք դիմել:

Հայտերի ներկայացման նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 9-ն է։

Մանրամասների և գրանցման համար` https://www.eif.am/arm/news/ifc-irp-2022-2/

«Ներդրումային պատրաստվածություն` կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ)՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու «Գրանատուս Վենչուրս» ընկերության միջոցով։