BigStory վենչուրային հիմնադրամի տասներորդ ներդրումը ստացել է B4 ստարտափը:
B4-ը հավելված է, որի օգտատերերը միջոցառումներին կամ մեծ հանդիպումներին networking-ին նախորդող փուլում հնարավորություն են ունենում 2 րոպեանոց ձայնային շփում ունենալ: Եթե զրույցից պարզ է դառնում, որ մարդկանց հետաքրքրությունները համապատասխանում են, ապա նրանք շարունակում են շփումը, եթե ոչ, ապա օգտատերը կարող է հավելվածում նոր մարդ փնտրել:
«Կարելի է ասել, որ հավելվածը 𝐂𝐥𝐮𝐛𝐡𝐨𝐮𝐬𝐞-ի, 𝐓𝐰𝐢𝐭𝐭𝐞𝐫-ի և 𝐓𝐢𝐧𝐝𝐞𝐫-ի խառնուրդն է: Հետագայում 𝐁𝟒-ը կտրամադրի լրացուցիչ գործիքներ՝ միջոցառումները ավելի հեշտ տարածելու և գովազդելու համար, ինչպես նաև կտրամադրի 𝐧𝐞𝐭𝐰𝐨𝐫𝐤𝐢𝐧𝐠-ի վերլուծության հնարավորություն», – հայտնում է Krisp-ի և BigStory VC-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը:
Հայկական տեխնոլոգիական առաջընթացը շարունակվում է։ BigStory VC վենչուրային հիմնադրամը ներդրումներ է կատարում հայ հիմնադիրներով ստարտափներում:
Հիշեցնենք՝ BigStory VC հիմնադրամը ստեղծվել է նախորդ տարեվերջին Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի, Արտավազդ Մինասյանի և Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանի կողմից: