Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Արմաթ» ազգային ծրագիրը ներկայացնում է Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային ավանում
News 17/11/2022 15:23

Նոյեմբերի 13-ից Թունիսի Ջերբա քաղաքում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գա­գաթնաժողովին ընդառաջ, գործում է Ֆրանկոֆոնիայի ավան, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայանում է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով։

Տաղավարի տեխնոլոգիական հատվածը ներկայացնում է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ազգային ծրագիրը, որը ներկայացնում է տեխնոլոգիաների նշանակությունը համաշխարհային մշակույթի պահպանման և զարգացման գործում:

Թվային կառավարման հաստոցի օգտագործմամբ տեղում այցելուներին ցուցադրելու համար փորագրվում են գորգերի զարդանախշեր: Եռաչափ տպիչի օգտագործմամբ տպագրվում են հայկական ժայռապատկերներով սեղանի խաղեր, «տիեզերքի քարտեզ» մոդելի էջանշան և այլ իրեր: Ցուցադրված են նաև «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների սաների կողմից մոդելավորված և փորագրված աշխատանքները Հայաստանի մշակութային արժեքների պատկերմամբ։ Թվային կառավարման հաստոցը և եռաչափ տպիչը նախագծված և ստեղծված են Հայաստանում։

Հայկական տաղավարում ցուցադրված են նաև գորգեր, ասեղնագործ նմուշներ, անցկացվում են գորգագործության վարպետության դասեր, տեղի են ունենում շրջայցեր VR ակնոցի միջոցով։

Տաղավարի ձևավորումը թույլ է տալիս մեկտեղել հայկական հարուստ մշակույթը և մերօրյա տեխնոլոգիաները, որոնց ճիշտ համակեցությունը կարող է երաշխիք հանդիսանալ արդի աշխարհում մշակութային ժառանգության ճանաչման, պահպանման և սերունդներին փոխանցելու համար։

Ցուցադրությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը և կամփոփվի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գա­գաթնաժողովով, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագա­հութ­յունը կփոխանցի Թունիսին: