ProductHunt-ում թողարկվել է Կրիսպ 2.0-ը: Այս տարբերակը հնարավորություն է տալիս նաև սղագրել զրույցի բովանդակությունը:
«Մենք թողարկում ենք Meeting Notes, ինտեգրված հենց Krisp-ի մեջ։ Krisp օգտագորխելով ոչ միայն աղմուկն եք հեռացնում այլ զանգի վերջում ավտոմատ կերպով սղագրություն ու բարձր որակի շարադրանք եք ստանում: Եվ bot չեք ավելացնում, և կարիք չի լինում զանգը ձայնագրելու, և սղագրությունն անվճար է», – ասում է Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը:
«Այս ֆունկցիան օնլայն հանդիպումների համար ավտոմատ գեներացնում է հանդիպման բովանդակությունը։ Կրիսպի մոտեցումը իրապես հեղափոխական է, քանի որ հիմնված է համակարգչի վրա աշխատող խոսքից տեքստ մեր սեփական մշակման տեխնոլոգիայի վրա։ Այպիսով, աուդիոն չի գնում սերվերներ, և հանդիպման տեքստը գեներացվում է հենց համակարգչի վրա», – հայտնում է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը:
5 տարի առաջ Կրիսպը ProductHunt-ում սկսել է իր հաջողության ճանապարհը, և այսօր հնարավորություն կա տասնապատկելու այն, եթե միանաք քվեարկությանը:
Հայկական տեխնոլոգիական ընկերությանն աջակցելու համար անհրաժեշտ է քվեարկել այստեղ:
Հիշեցնենք, որ Krisp-ի լուծումները արհեստական բանականության տեխնոլոգիակաների միջոցով իրական ժամանակում մաքրում է ձայն կողմնակի աղմուկից։