Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ԱՌՖԻ ներդրումային քրաուդֆանդինգի հայկական առաջին հարթակը կներկայացվի Orion Summit 2023 գագաթնաժողովում 
News 23/05/2023 13:45

Ներդրումային քրաուդֆանդինգի հայկական առաջին հարթակը՝ ԱՌՖԻ-ն, ինչպես նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, կներկայացվեն Orion Summit 2023 գագաթնաժողովում, որին մասնակցելու են վենչուրային ընկերությունների, խոշոր կորպորացիաների, ֆինանսական կառույցների, համալսարանների, ընտանեկան գրասենյակների  ներկայացուցիչներ, ներդրողներ: Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 19-22-ին, Նյու Յորքում: 

Գագաթնաժողովի մասնակից ստարտափների ներկայացուցյիները և ներդրողները հնարավորություն կունենան հենց միջոցառման ընթացքում գրանցվել հարթակում:

«Մեր նպատակն է հայկական ՓՄՁ-ների եւ ՏՏ ստարտափ նախագծերի  համար ֆինանսավորման նոր աղբյուրներ ապահովել, իսկ ներդրողներին՝ հնարավորություն ընձեռել աշխարհի ցանկացած կետից աբողջությամբ օնլայն միջավայրում ներդնել այդ նախագծերում։ Մեր հիմնական թիրախը սփյուռքի պոտենցիալը ներգրավելն է, և այստեղ Orion Summit 2023-ը լավ հնարավորություն է նաև միջազգային ներդրողների ուշադրությունը հայկական ընկերությունների վրա հրավիրելու համար»,- նշել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության տնօրեն Էդգար Էվոյանը։

ԱՌՖԻ ներդրումային քրաուդֆանդինգի հարթակի օպերատոր ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի` ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունն է: Ներդրումային քրաուդֆանդինգի այս հարթակը բացառիկ հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկություններում, նոր ՏՏ ստարտափ նախագծերում: Ընկերությունը լիցենզավորված է ՀՀ ԿԲ կողմից:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ գագաթնաժողովին հանդես կգան 40-ից ավելի հեղինակավոր բանախոսներ՝ հայաստանյան ու միջազգային առաջատար կազմակերպություններից, ներառյալ՝ ֆինանսական, տեխնոլոգիական, կրթական և այլ ընկերություններից: 

​​Միջոցառման կայքի միջոցով կարելի է գրանցվել՝ Orion Summit 2023-ին մասնակցության համար:  Orion Summit 2023-ը կտևի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը և այցելություններ Covenant Venture Capital, One World Trade Center, Harvard Club, Jacobs Technion-Cornell Institute at Cornell Tech համալսարան, ինչպես նաև քննարկումներ նորարարությունների և ներդրումների մասին:

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։