Օգոստոսի 30-ին The Factory ինովացիոն կետրոնում տեղի ունեցավ VC Journalism Bootcamp կրթական նախաձեռնության Դեմո օրը։
Դեմո օրվա ընթացում բութքեմփի մասնակիցները ժյուրիին ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքը և հոդվածների համառոտ նկարագիրը՝ պրեզենտացիաների տեքսով։ Դեմո Օրվա ժյուրիի կազմում էին Գրիգոր Հովհաննիսյանը (Formula VC վենչուրային ֆոնդի գործընկեր), Մարիա Թիթիզյանը (EVN Report-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր) և Լիլիթ Մարգարյանը («Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող):
«Լավագույն հետազոտություն» կոչմանը արժանացան «Infocom» լրատվականի ներկայացուցիչներ Լուսինե Մանվելյանը և Կատյա Մամյանը։ Նրանք Formula VC-ի կողմից արժանացան դրամական պարգևի՝ 200.000 դրամի չափով։
Դեռևս մարտին Formula VC վենչուրային ֆոնդը՝ EVN Report-ի հետ համատեղ, նախաձեռնել էր VC Journalism Bootcamp բացառիկ կրթական նախաձեռնությունը, որի նպատակն է տեխնոլոգիական ոլորտը լուսաբանող լրագրողներին տրամադրել գիտելիքներ վենչուրային ներդրումների մասին և ստեղծել կամուրջ վենչուրային ֆոնդերի և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև:
Հինգ օրվա ընթացքում լրագրողները մասնակցեցին թեմատիկ քննարկումներին և դասընթացներին, ծանոթացան հայկական VC էկոհամակարգի ներկայացուցիչներին եւ ձեռք բերեցին ավելի ամբողջական պատկերացումներ ոլորտի վերաբերյալ։