2024թ. «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է գնման մրցույթներ՝
- «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի հաղթող ընկերությունների համար Ինկուբացիոն ծրագիր իրականացնելու նպատակով,
- «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի հաղթող ընկերությունների Աքսելերացիոն ծրագիր իրականացնելու համար:
Ինկուբացիոն ծրագիր
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 50 շահառու հանդիսացող հաղթող ընկերություններին աջակցել գաղափարի վավերացման, նախատիպի մշակման, նվազագույն կենսունակ պրոդուկտի մշակման և բիզնեսի առաջխաղացման աշխատանքներում:
Ընկերություններին կտրամադրվեն ինկուբացիոն դասընթացներ՝ իրենց գաղափարներն առևտրայնացնելու հնարավորության և տնտեսությունում նոր արժեք ստեղծելու նպատակով:
Ծրագրի մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է առավելագույնը 10,000,000 ՀՀ դրամ:
Մանրամասները՝ https://hightech.gov.am/2023/12/08/incubation-program/
Աքսելերացիոն ծրագիր
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 25 շահառու հանդիսացող հաղթող ընկերություններին աջակցել բիզնես մոդելավորման, ֆինանսական պլանավորման, աճի ռազմավարությունների մշակման, մարքեթինգի, ֆոնդահայթայթման, ներդրողների առջև գործարար ծրագրի ներկայացման և այլ կարողությունների ու հմտությունների մակարդակի առաջխաղացման աշխատանքներում:
Ընկերություններին կտրամադրվեն աքսելերացիոն դասընթացներ՝ իրենց գաղափարներն առևտրայնացնելու և տնտեսությունում նոր արժեք ստեղծելու նպատակով:
Ծրագրի մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է առավելագույնը 15,000,000 ՀՀ դրամ:
Մանրամասները՝ https://hightech.gov.am/2023/12/08/acceleration-program/