Krisp-ի հետազոտական թիմն այս տարի կենտրոնացրել էր հնչա-արտասանական առանձնահատկության թարգմանության տեխնոլոգիայի ստեղծման վրա։
Առաջինը շուկա է դուրս եկել հնդկականից ամերիկյան առոգանության վերափոխման գործառույթը:
«Krisp-ի թիմը նախագծի ընթացքում հասցրել է ձայնագրել և թեսթավորել տեխնոլոգիան մեզ հանդիպած բոլոր հնդիկների հետ», – հայտնում է Krisp-ի համահիմնադիր արտավազդ Մինասյանը։
Հայկական ստարտափի ստեղծած նոր գործիքը մեկ սեղմումով կարող եք փորձարկել ինքներդ՝ ընկերության դեմո-ձայնագրության վրա:
Հայկական ստարտափն այս տարի ևս մեկ ծառայություն էր թողարկել: Krisp-ն արդեն ոչ միայն կարողանում է զանգերի ընթացքում սղագրել խոսքն, այլ նաև այդ սղագրությունն ավտոմատ ամփոփել AI-ի միջոցով: Առայժմ այս գործառույթն անգլալեզու խոսքի համար է, բայց մոտ ապագայում այն հասանելի կլինի առավել քան 50 լեզվով:
Հիշեցնենք՝ Krisp-ը կոնֆերանսի ծրագիր է, որն օգտագործում է ալգորիթմներ իրական ժամանակում ֆոնային աղմուկները, արձագանքները և այլ շեղող տարրերը հեռացնելու համար՝ ապահովելով, պարզ և պրոֆեսիոնալ հանդիպումներ: Հայկական ընկերություն, սակայն, պարբերաբար հանդես է գալիս նորարարություններով ու թարմացնում առաջարկվող գործառույթների ցանկը: