News
11/06/2024 14:04
AITC/EIF կենտրոնը վերսկսում է 50+ տարեկան անձանց համակարգչային գրագիտության զարգացմանն ուղղված իր սոցիալական ծրագիրը։
Կարևորելով ներկայիս թվայնացող աշխարհում բոլոր տարիքային խմբերի անձանց համակարգչային գրագիտության անհրաժեշտությունը, AITC/EIF կենտրոնն արդեն 10 տարի է, ինչ իրականացնում է այս սոցիալական ծրագիրը, որը միտված է հիմնարար գիտելիքներ տալու այն մեծահասակներին, ովքեր ցանկանում են սովորել գրագետ օգտվել համակարգչից և համացանցից։
Դասընթացում ներառված են հետևյալ թեմաները՝
- Համակարգչային հմտություններ (համակարգչի անվտանգ և գրագետ օգտագործում, գործողություններ ֆայլերի և թղթապանակների հետ),
- Microsoft Office (Word/Excel-ի հիմունքներ),
- Համացանցի հմտություններ (ինչպես օգտվել Google-ից և Youtube-ից՝ ինքնուրույն գտնել անհրաժեշտ նյութեր),
- Facebook սոցիալական ցանցի հիմունքներ (ինչպես ուղարկել անձնական նամակ, մեկնաբանություն, ինչպես տարածել նյութեր և այլն),
- WhatsApp և Viber հավելվածների օգտագործում (ինչպես ուղարկել հաղորդագրություն և ինչպես կապ հաստատել հեռախոսային կոնտակտների հետ՝ տեսազանգի կամ զանգի միջոցով),
- Մեդիագրագիտություն համացանցի, մասնավորապես՝ Facebook-ի անվտանգ և կիրթ օգտագործման կանոնները և շփման մշակույթը,
- Բազային Էլ-փոստի հմտություններ (Gmail-ի գրանցում և օգտագործման ձևերը)։
Դասընթացը կօգնի ազատ, ինքնուրույն և գրագետ օգտվել համակարգչից և համացանցից, ինչպես նաև գտնել անհրաժեշտ տեղեկատվություն համացանցի միջոցով։
Գրանցվել կարող եք՝ զանգահարելով նշված հեռախոսահամարին՝ +37493556810 կամ պարզապես գրելով ֆեյսբուքյան էջին: