Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Հայտնի են լազերթագ սպորտաձևի IT Cup առաջնության մասնակից թիմերը
News 13/09/2024 11:10

Սեպտեմբերի 14-ից Հայաստանում կանցկացվի լազերթագ սպորտաձևի IT Cup առաջնությունը։ Այն նպատակ ունի շփման միջավայր ձևավորել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջև, ինչպես նաև ամրապնդել տվյալ ընկերությունների աշխատակիցների թիմային ոգին։

Մինչև մրցաշարը ներկայացվեց մասնակից ՏՏ, Web3 և ֆինտեխ ընկերությունների ցանկը, ինչպես նաև անցկացվեց մասնակիցների վիճակահանության արարողությունը։

Ըստ վիճակահանության՝ A խմբում կմրցեն VOLO-ն, Digitain1-ը, Zealous/Bootech-ը, Blockstars-ը, B խմբում կմրցեն CoinStats-ը, BostonGene-ը, Fastex-ը, Ակբա բանկը, C խմբում կմրցեն Ameriabank CJSC-ը, Synopsys-ը, Ucraft-ը, Digitain2-ը, D խմբում կմրցեն Munich Ventures-ը, Softconstruct-ը, Elite Dev Squad-ը, Goya-ն։

Նշենք, որ Առաջնությունն իրականացնելու է LaserWar Armenia-ն, այն իրենից ներկայացնելու է ռազմատակտիկական խաղ-մրցաշար։ ՏՏ ընկերությունները կմրցեն լավագույն ռազմավարական թիմի կոչման համար։

LaserWar Armenia-ի թիմը վիճակահանության ընթացքում ներկայացրեց խաղերի անցկացման ամբողջական կարգը, առանձնահատուկ շեշտելով, որ մասնակից ընկերություններից շատերը արդեն հասցրել են խաղալ ռազմատակտիկական խաղ-մրցաշարին։

Մրցաշարի հաղթող թիմերը կստանան դրամական պարգևներ, լավագույն խաղացողները՝ նվերներ։ Իսկ բոլոր մասնակիցները ամեն խաղից հետո կստանան իրենց խաղային արդյունքների անհատական վիճակագրությունը՝ ստուգելու ու հետագայում զարգացնելու ռազմավարական գիտելիքները։

Նշենք, որ լազերթագ սպորտաձևի IT Cup առաջնությունն անցկացվում է արդեն չորրորդ անգամ։