![AITC/EIF կենտրոնը մեկնարկում է «Ինչպես գրել հաջողակ դրամաշնորհային ծրագիր» դասընթացը](https://starthub.am/pub/uploads/2025/01/fb_post.png)
AITC/EIF կենտրոնը հայտարարում է «Ինչպես գրել հաջողակ դրամաշնորհային ծրագիր» դասընթացի մեկնարկի մասին:
Սա հիանալի հնարավորություն է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են ձեռք բերել գիտելիքներ դրամաշնորհային ծրագրերի մշակման և իրականացման ոլորտում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն ինչպես կազմել հաղթող ծրագրեր, ստանալ ֆինանսավորում և արդյունավետ կառավարել դրանք, այդ թվում՝ ինչպես ճիշտ սահմանել դրամաշնորհային ծրագրի նպատակները, խնդիրներն ու արդյունքները, մշակել գործողությունների պլան, բաշխել ռեսուրսներն ու գնահատել ծախսերը, վերհանել հնարավոր ռիսկերն ու առաջարկել դրանց նվազեցման ուղիներ, կազմել ծրագրի մշտադիտարկման և վերահսկման պլաններ։
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն ավարտական վկայագրեր։
Դասընթացի տևողությունը 14 ժամ է (7 օր), շաբաթական երկու օր, երկու ժամով՝ 18:30- 20:30-ը։
Շտապե՛ք գրանցվել. տեղերը սահմանափակ են՝ https://www.aitc.am/hy/registration ։
Հարցերի դեպքում՝ +374 93 556810:
Մանրամասներին ծանոթացեք այս հղումով՝ https://www.aitc.am/hy/trainings/how-to- write-a-successful-grant-proposal։