AITC/EIF կենտրոնը և Optimum Partners Armenia ընկերությունը համատեղ հայտարարում են “Mastering Web Automation with Playwright and JavaScript” դասընթաց + internship։
Դասընթացի լավագույն մասնակիցները կստանան առաջարկ միանալ Optimum Partners ընկերության թիմին։
Ծրագիրը մշակված է ոլորտում առաջատար մասնագետների կողմից և մասնակիցներին տալիս է QA ավտոմատացման, ծրագրային ապահովման թեստավորման գործիքների և JavaScript-ի գիտելիքներ՝ կենտրոնանալով Playwright-ով և JavaScript-ով վեբ ավտոմատացման վրա։
Դասընթացին կարող են դիմել Manual QA տիրապետողները, ովքեր տիրապետում են անգլերենի առնվազն B2 մակարդակի։ Ընտրությունն իրականացվում է թեստավորման միջոցով, և ընտրվելու են միայն լավագույն 10-12 մասնակիցները։
Եթե ցանկանում եք մասնակցել, մինչև հունվարի 17-ը լրացրեք հետևյալ դիմում-հայտը և թեստը՝ https://forms.gle/ADgUpRzqiAeGvAyQ9
Ծրագրի տևողությունը 4 ամիս է, որի ընթացքում նախատեսված է շաբաթական 9 ժամ դասաժամ՝ ներառելով թե՛ տեսական, թե՛ պրակտիկ մասեր։ Դասընթացի օրերն են երկուշաբթի և հինգշաբթի՝ 18:30-21:00։
Շտապեք գրանցվել. տեղերը սահմանափակ են:
Հարցերի համար գործում է +374 93 556810 հեռախոսահամարը:
Մանրամասներին ծանոթացեք այս հղումով՝ https://www.aitc.am/hy/trainings/web- automation-javascript
Դասընթացը կմեկնարկի հունվարի 27-ին:
Դասընթացի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք մասնակցել տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 21-ին ժամը 18։30- ին՝ AITC կոնֆերանս դահլիճում։