Ցանկանո՞ւմ ես բացահայտել ֆրիլանսինգի աշխարհը, զարգացնել հմտություններդ և հաջողությամբ աշխատել համաշխարհային շուկայում:
AITC/EIF կենտրոնում կարող ես բացահայտել ֆրիլանսինգի գաղտնիքները. կենտրոնը կտրամադրի գործնական խորհուրդներ՝ հաջողության հասնելու համար:
Սեմինարը կանցկացվի փետրվարի 7-ին՝ 19:00-ին:
Սեմինարի ընթացքում կքննարկվեն՝
- ինչպես սկսել ֆրիլանս աշխատանքը և որտեղից,
- լավագույն ֆրիլանս հարթակները,
- ժամանակի կառավարում և գործիքներ՝ արդյունավետ աշխատանքի համար,
- գրագետ պորտֆոլիոյի կարևորությունը,
- ինչպես գտնել ճիշտ պատվերներ և աշխատել վստահելի հարթակների հետ,
- ինչպես ստեղծել վստահություն հաճախորդների հետ հեռակա աշխատանքի ժամանակ։
Սեմինարը կվարի Հայկուհի Ոսկանյանը՝ SEO և SMM ոլորտների փորձագետ, ով թվային մարքեթինգում ունի ավելի քան 8 տարվա փորձառություն։ Նա համագործակցել է Բելգիայի առաջատար ֆրիլանս հարթակներից մեկի հետ և համահեղինակել է օգտակար ուղեցույց ֆրիլանսերների համար։ Հայկուհին ընդգրկված է Բելգիայի ֆրիլանս 48 լավագույն թրեյներների ցանկում՝ հաստատելով իր պրոֆեսիոնալիզմը և ազդեցությունը ոլորտում։
Մուտքն անվճար է, իսկ տեղերը՝ սահմանափակ: Գրանցվելու համար զանգահարիր 093556810: