Մարտ, 2025
March 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
ԱՄՆ-ում TikTok-ը գնելու հայտ ներկայացրած թիմում է նաև հայազգի Ալեքսիս Օհանյանը
News 05/03/2025 16:19

TikTok-ի ամերիկյան հատվածը ձեռք բերելու գործընթացին է միացել հայազգի Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

Համացանցի առաջամարտիկը կարծում է՝ օգտատերերը պետք է տնօրինեն իրենց տվյալները, իսկ ստեղծողները պետք է տիրապետեն իրենց լսարանին:

«Հաճախականությունը հնարավորություն կտա այս սկզբունքներն իրականություն դարձնել: Եվ առանցքում ունենալով թափանցիկություն և հաշվետվողականություն, այս նոր TikTok-ը ոչ միայն ավելի արդար կլինի, այլ ավելի հրաշալի: Ես իմ կարիերան անցկացրել եմ ապագայի վրա խաղադրույք անելով՝ սկսած Reddit Inc.-ից, այնուհետև Seven Seven Six-ից և հիմա՝ սա: Մենք նոր չափանիշ ենք սահմանում թվային համայնքում: TikTok ժողովրդի համար է ու ժողովրդի կողմից», – գրել է Օհանյանը:

Ֆրենկ Մակքորթն ասել է, որ Օհանյանը կօգնի խթանել Project Liberty-ի հայտը՝ գնելու ԱՄՆ-ի TikTok-ի ակտիվները, որոնք նա անվանում է «Ժողովրդի հայտ», քանի որ պլանավորում է հավելվածը գործարկել տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս օգտատերերին վերահսկել, թե ինչպես են իրենց տվյալները օգտագործվելու:

«Այնտեղ, որտեղ նա կարող է հիմնականում օգնել, դա վավերացումն է, բայց նաև սոցիալականացնելը այն, ինչ մենք անում ենք», – Մակքորթը հայտնել է, որ Ալեքսիս Օհանյանը ԱՄՆ-ում TikTok-ը ձեռք բերելու հայտ ներկայացրած թիմին է միացել որպես ռազմավարական խորհրդական: