
News
13/05/2025 13:19
Տեսքտը վեբկայքի վերափոխող 10Web ընկերությունն այսօր ProductHunt-ում գործարկել է իր նոր գործիքը՝ 10Web Website Builder API-ը։ Այս API-ը կարճ տեքստային նկարագրությունից վայրկյանների ընթացքում ստեղծում է ամբողջապես ֆունկցիոնալ WordPress կայք՝ հոսթինգի ենթակառուցվածքով, օպտիմիզացված հեռախոսների և օնլայն առևտրի (eCommerce) համար, դարձնելով պրոֆեսիոնալ կայքերի ստեղծումը հասանելի ցանկացած SaaS ընկերության և գործակալության։
Կառուցված լինելով 10Web-ի AI ենթակառուցվածքի հիմքի վրա, API-ն ապահովում է․
- Կայքերի ակնթարթային ստեղծում (կառուցվածք, տեքստ, պատկերներ),
- WooCommerce-ի հիմքով աշխատող օնլայն առևտրի կայքեր՝ պատվերների և վճարումների կառավարմամբ,
- White-label drag-and-drop խմբագրիչ
TechRadar Pro-ն այն գնահատում է որպես «AI կայքերի ստեղծման նոր նշաձող», ընդգծելով, որ ծրագրավորողները հիմա կարող են «ամբողջական WordPress-կայքեր ստանալ՝ պարզապես զրուցելով բոտի հետ»։