
Krisp-ը փորձառու ինժեներների համար կազմակերպում է Krisp Hackathon 2025:
Հաքաթոնը կանցկացվի սեպտեմբերի 12-14-ը, Krisp-ի գրասենյակում: Սա եզակի հնարավորություն է թիմերով միավորվելու, լուծելու առաջատար տեխնիկական մարտահրավերներ լուծելու և GenAI հնարավորությունների սահմաններն ընդլայնելու։
Մրցանակային ֆոնդը 5000 դոլար է:
«Սա մաքուր ինժեներական մարտահրավեր է՝ իրական խնդիրներով և խելացի լուծումներով», – հայտնում է Krisp համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։
Հաքաթոնի օրակարգում RAG, MCP, agentic workflows, cost-awareness, ստեղծարար ճարտարապետությունն է:
Մասնակցության համար կարող են դիմել ինժեներները՝ backend, frontend, մեքենայական ուսուցում (ML) կամ full-stack մասնագիտացումներով, ինչպես նաև անհատներ կամ նախապես կազմված թիմեր (3-4 հոգի), տեխնիկական մարտահրավերներից ոգեշնչվող և համագործակցությամբ տարվող ստեղծարար մասնագետներ: Իսկ եթե դիմում եք միայնակ, կազմակերպիչները կօգնենք ձեզ միանալ որևէ թիմի:
Այլ մանրամասների ծանոթացեք ու դիմեք այստեղ: