Plug and Play Armenia նախաաքսելերացիոն ծրագիրը մեկնարկել է հայտերի ընդունումը։ Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել վաղ փուլում գտնվող թիմերին՝ նրանց տրամադրելով մենթորական աջակցություն և գործնական գիտելիքներ՝ հետագա աճի ու ներդրումային փուլերին պատրաստվելու համար։
Ծրագրի շրջանակում ընտրվելու են 10-15 ստարտափներ, որոնք հնարավորություն կունենան աշխատել տարբեր երկրներից ժամանող փորձառու մենթորների հետ, ստանալ խորհրդատվություն, անհատական մենթորություն, գործնական գիտելիքներ և նախապատրաստվել հաջորդ՝ աքսելերացիոն կամ ներդրումային փուլերին։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը Plug and Play-ի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մարտի 23-ը:
Նախաաքսելերացիոն ծրագիրը կտևի 3 ամիս՝ առկա (in person) ձևաչափով։ Դասընթացները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ երկուշաբթիից չորեքշաբթի օրերին։


