Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC)-ը հիմնադրվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, ՀՀ Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից։ Այն համարվում է տարածաշրջանում ամենամեծ տեխնոլոգիական ինկուբատորը։
GTC-ի առաքելությունն է Գյումրին դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների միջազգային և տարածաշրջանային կենտրոն։ Այն միտված է աջակցելու տաղանադավոր երիտասարդներին և ընկերություններին՝ նորարարական բիզնես գաղափարներն իրականացնելու գործում։ Բացի այդ, կենտրոնը ստեղծում է նոր հնարավորությունների և ծառայությունների միջավայր։
Այն իրականացնում է բազմաթիվ կրթական ծրագրեր՝ կազմակերպելով ոլորտային դասընթացներ, համագործակցելով տեղական և միջազգային կրթական հաստատությունների հետ, իրականացնելով փոխանակման ծրագրեր և այլն։
ԳՏԿ-ում գործում են մուլտիմեդիոն, ճարտարագիության և մաքուր տեխնոլոգիաների լաբորատորիաները։
GTC-ն նաև օգնում է գործարարներին զարգացնել բիզնեսը՝ օգտագործելով նորարար տեխնոլոգիաները։ Մասնավորապես այստեղ գործարարները կարող են ձեռք բերել մասնագիտական հմտություններ՝ իրենց ապրանքը միջազգային շուկա արտահանելու, այդ շուկան ուսումնասիրելու համար։ Այստեղ կարելի է զարգացնել նոր հմտություններ, գտնել գործընկերներ և ներդրողներ։
GTC-ն տրամադրում է նաև օֆիսային տարածք, հանդիպումների սենյակ և գիտաժողովների համար դահլիճ։
Մանրամասների համար կարելի է այցելել GTC-ի պաշտոնական կայք՝ www.gtc.am կամ ֆեյսբուքյան էջ։
Կենտրոնի հասցեն՝ Գյումրի, Գայի 1 փ, հեռ՝ +374 55 135 558, +374 31 259 754։