News
28/08/2018 13:27
Սեպտեմբերի 14-16-ը Ամերիկյան համալսարանում տեղի կունենա ձեռներեցությունը խթանելուն ու ուսանողների քաջալերմանն ուղղված 54 ժամյա Startup Boost Weekend միջոցառումը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։
«Երեք օրվա ընթացքում ուսանողները կզգան այն բոլոր վերելքներն ու վայրէջքները, լարվածությունն ու զվարճանքը, որոնք ձևավորում են ստարտափների առօրյա կյանքը: Գաղափարները իրականություն դարձնելուն զուգահեռ, ուսանողներին հնարավորություն կտրվի հանդիպել փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ, ովքեր պատրաստ կլինեն օգնել ուսանողներին»,- գրված է միջոցառման ֆեյսբուքյան հրապարակման մեջ։
Միջոցառման մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով։