Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline Ստարտափ Ինկուբատորում շարունակվում է ստարտափների նոր ընդունելությունը
News 03/09/2018 16:55

Beeline Ստարտափ Ինկուբատորն իրականացնում է ստարտափների ընդունելություն երկրորդ ինկուբացիոն ցիկլի համար։ Դիմումները կընդունվեն մինչև սեպտեմբերի 10-ը։

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Ընտրված ռեզիդենտ ստարտափները 4 ամսվա ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից և փորձագետների խորհրդատվությունից։

«Ինկուբատոր ստեղծելիս մենք ցանկանում էինք ներգրավել լավ գաղափարներ ունեցող սկսնակ սրատրափների ու օգնել նրանց կայանալ և ներկայանալ պոտենցիալ ներդրողներին։ Առաջին ցիկլի մասնակիցների հաջողությունները մեզ շատ ոգեշնչեցին։ Այս ընթացքում նրանք բազմաթիվ մրցույթների մասնակցեցին և հիանալի հաջողությունների հասան։ Վստահ եմ, որ մեր ինկուբատորում ստացած արժեքավոր գիտելիքների շնորհիվ նրանք ապագայում էլ ավելի մեծ ձեռքբերումներ կունենան։ Այժմ եկել է ժամանակը, որ մենք նոր թիմեր և գաղափարներ ներգրավենք և զարգացնենք», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ ցիկլի ավարտին մասնակից ստարտափների համար ինկուբատորում կազմակերպվում են Դեմո օրեր, որոնց ընթացքում ստարտափները նպատակային ընտրված լսարանին՝ ներդրողներին, ԶԼՄ-երին, գործընկերներին և փորձագետներին, ներկայացնում են իրենց նախագծերը։

Ստարտափների ներկայացուցիչները կարող են իրենց դիմումներն լրացնել incubator.beeline.am կայքում մինչև սեպտեմբերի 10-ը։