News
05/09/2018 14:52
Հոկտեմբերի 5-ից 6-ը Գյումրի քաղաքում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը կազմակերպում են HackaFair՝ նոր ձևաչափի հեքըթոն։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։
«Նոր ձևաչափի հեքըթոնը հնարավորություն կտա մասնակիցներին գործնականում ցուցադրել ծրագրավորման ոլորտում իրենց ունեցած գիտելիքները պոտենցիալ գործատուներին, մրցել միմյանց հետ և ապացուցել, որ հնարավոր է 6 ամիսների ընթացքում սովորել ծրագրավորում և մշակել հետաքրքիր լուծումներ կամ դրանց դեմո տարբերակները»,- գրված է հրապարակման մեջ։
Հեքըթոնի մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով: