Առաջատար «HIVE Ventures» վենչուրային հիմնադրամը, որն աջակցում է հայ ձեռնարկատերերին, հոկտեմբերի 13-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կանցկացնի չորրորդ ամենամյա «HIVE Tech» գագաթնաժողովը։Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ հիմնադրամի պաշտոնական կայքից։
«HIVE Ventures» հիմնադրամը հանդիսանում է Հայաստանը և Սիլիկոնային հովիտը կապող օղակ։ Այն հայկական ստարտափներին տրամադրում է ներդրումներ, մենթորություն և Սիլիկոնային հովտում առկա ռեսուրսներին և ցանցին հասանելիություն։ Բացի այդ, հիմնադրամն աջակցում է ԱՄՆ-ում գործող ընկերություններին՝ Հայաստանում գրասենյակներ բացելու հարցում:
Վերոնշյալ գագաթնաժողովին ստարտափները հնարավորություն կունենան ներդրողների հետ ունենալ 1։1 ձևաչափով հանդիպումներ, ինչպես նաև ներկա գտնվել Սիլիկոնյան հովտի հաջողակ ձեռնարկատարերի և ներդրողների մասնակցությամբ պանելային քննարկումներին։
Միջոցառմանը ներկա կգտնվեն Սիլիկոնյան հովտի երևի թե ամենահայտնի հիմնադրամներից՝ «Kleiner Perkins», «Y Combinator», «Base10VC», «Founders Embassy», «Gecko Robotics», «ServiceTitan», «Hoodline», «Benchmark», «Amazon», «Pinterest» and «Slack» ներկայացուցիչներ։