Beeline-ը կաջակցի Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամին՝ ստարտափների տեղեկատվական աջակցության StartHub Armenia ծրագրի իրականացման ընթացքում։ Վերոնշյալի մասին համաձայնագիր է կնքվել Beeline-ի և ՏԶԿ Հիմնադրամի միջև։
StartHub-ի գործունեության հիմնական ուղղություններ.
– Ուղեցույցների և ուսումնական նյութերի հրապարակում
– Վարտեպության դասերի, դասախոսությունների և հանդիպումների կազմակերպում
– Ստարտափների, Ինկուբատորների, Ներդրումնային Ֆոնդերի և ՏՏ ոլորտի տեղեկատվական շտեմարանի ստեղծում
– Ստարտափների տեղեկատվական աջակցություն և ՏՏ ոլորտի իրադարձությունների լուսաբանում
Beeline-ի ղեկավար Անդրեյ Պյատախինը և ՏԶԿ Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը հույս են հայտնել, որ StartHub Armenia-ն պահանջված կլինի հայկական ստարտափների կողմից։ Միևնույն ժամանակ կողմերը նշել են, որ StartHub Armenia-ն կդառնա Beeline – ՏԶԿ Հիմնադրամ համագործակցության հերթական հաջողված օրինակը։