Ստարտափ ակումբը սկսում է «Fireside Talk» միջոցառումների նոր շարքը: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։
Միջոցառման նպատակն է ոչ ֆորմալ միջավայրում ակումբի մասնակիցների և հյուրերի համար կազմակերպել բացօթյա դասախոսություններ ստարտափ էկոհամակարգին առնչվող թեմաներով, որոնց բանախոսները կլինեն հայկական և միջազգային հարթակներում հաջողության հասած գործարարներ, ստարտափերներ, գովազդի, մարքեթինգի, հանրային հապերի և հռետորաբանության մասնագետներ։
Դասախոսությունները կանցկացվեն խարույկի շուրջ։
Առաջին «Fireside Talk»-ը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, ժամը 18։30-ին Ապարանի Ստարտափ ակումբին հարակից այգու տարածքում։ Խարույկի շուրջ հավաքված երիտասարդների հետ իր կուտակած փորձով և գիտելիքներով կկիսվի համաշխարհային ճանաչման հասած ներդրող և բարերար Ռոբերտ Բասսիլին։
Մուտքն ազատ է։
Միջոցառման մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով։