Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնն (ՎՏԿ) առաջին անգամ հայտարարում են «Տեխնոլոգիական դպրոց»-ի ընդունելություն։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՎՏԿ-ի ֆեյսբուքյան էջից։
«Տեխնոլոգիական դպրոց»-ի դասընթացների տևողությունը 4 ամիս է, որի ընթացքում աշակերտները ձեռք կբերեն ծրագրավորման հմտություններ, կծանոթանան ինժեներական 3D մոդելավորմանը, ինչպես նաև կհաճախեն տեխնիկական անգլերենի, մաթեմատիկայի և տրամաբանության դասերի։
Տեխնոլոգիկան դպրոցին (ՏԴ) կարող են դիմել 10-15 տարեկան դպրոցականներ:
ՏԴ-ում առաջարկվում են հետևյալ փաթեթները՝
Առաջին փաթեթ (10-12 տարեկան դպրոցականներ)
– Kodu (10 դաս),
– Տրամաբանություն (5 դաս),
– Scratch (10 դաս),
– Մաթեմատիկա (5 դաս),
– Տեխնիկական անգլերեն (5 դաս),
Մասնակցության արժեքը ամսական՝ 8.000 դրամ
Երկրորդ փաթեթ (13-15 տարեկան դպրոցականներ)
– C++ (սկսնակների համար) (10 դաս),
– Python (սկսնակների համար) (10 դաս),
– Web ծրագրավորում (HTML, CSS) (10 դաս)
– JavaScript (10 դաս),
– Տեխնիկական անգլերեն (10 դաս),
– Ինժեներական 3D մոդելավորում (10 դաս)
Մասնակցության արժեքը ամսական՝ 10.000 դրամ
Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ։
Գրանցման վերջնաժամկետն է հոկտեմբերի 25-ը։
Ընդունելության մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով։