Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայկական ստարտափները պետք է կարողանան փոքր թիմերով բարդ խնդիրներ լուծել. Արեգ Գևորգյան
OFFLINE 18/10/2018 06:47

Հոկտեմբերի 17-ին Beeline Startup Ինկուբատորում կայացավ «Ո՞ւր են գնում տեխնոլոգիաները» թեմայով հանդիպում-քննարկում։

StartHub Offline ձևաչափով քննարկմանը խոսնակները կիսվել են իրենց կարծիքներով տեխնոլոգիաների ոլորտում սպասվող նորամուծությունների, անվտանգության նոր մարտահրավերների, տեխնոլոգիական նորարարությունների հարցում հայկական ներուժի, տեխնոլոգիական աշխարհում արագ կողմնորոշվելու ու անընդմեջ կրթվելու կարևորության մասին։

Մասնավորապես Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) ղեկավար Արեգ Գևորգյանի կարծիքով, հաջողության հասնելու համար հայկական ստարտափները պետք է ձգտեն տալ լավ արդյունք՝ փոքր թիմերով։

«Մենք ապրում ենք Հայաստանում, որը սահմանափակ մարդկային ռեսուրսներ ունեցող երկիր է։ Մենք չենք կարող ստեղծել 1000 հոգանոց մեծ ընկերություններ այստեղ։ Այդ իսկ պատճառով պետք է զբաղվել մի այնպիսի բանով, որ փոքր թիմերով հնարավորինս մեծ արժեք տանք»,- նշել է նա:

Նա ընդգծեց, որ, իհարկե բարդ է փոքր թիմերով բարդ խնդիրներ լուծելը, բայց այս պարագայում օգնության են հասնում Հայաստանում այնպիսի մասնագետներ, որոնք ունեն հզոր մաթեմատիկական ապարատ։ Ուղղակի, ըստ նրա, այն պետք է ճիշտ և տեղին կիրառել։

«Վերջերս հետազոտություն էի անում, ու պարզեցի, որ AI ստարտափներում ընդգրկված մեկ աշխատողի միջին աշխատավարձը գնահատվում է 2.5 մլն ԱՄՆ դոլար։ Այս հանգամանքը պետք է հաշվի առնվի մեր հայկական ստարատափ ստեղծողների կողմից»,- հավելեց նա։

Քննարկման խոսնակներն էին Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) ղեկավար Արեգ Գևորգյանը, 2Hz ստարտափի գործադիր տնօրեն համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը և ՏՏ փորձագետ Գեորգի Ավանեսովը։