Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) Հայաստանում երիտասարդ գիտնականներին կտրամադրի ամսական կրթաթոշակ՝ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ հիմնադրամի պաշտոնական կայքից։
«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ PMI Science-ի աջակցությամբ հայտարարում է Հայաստանում գիտական և հետազոտական էկոհամակարգերի զարգացմանն ուղղված PhD-ներին աջակցման ծրագրի մեկնարկի մասին։ Այս ծրագրին կարող են դիմել հետազոտողներ՝ Հայաստանի տարբեր բուհերից և հետազոտական ինստիտուներից»,-նշված է հրապարակման մեջ։
Այս ծրագրի նպատակն է աջակցել այն հետազոտողներին, ովքեր ուսւոմնասիրում են այնպիսի ոլորտներ, որոնք են՝
– Data Science,
– Material Science,
– Industrial engineering,
– Electronic engineering,
– Power Management,
– Experimental Physics
– Mathematical modeling
– Artificial Intelligence, Machine learning
– Mechanical Engineering
– Sensing technology
Ծրագրի շրջանակներում 10 ուսանող 1 տարվա ընթացքում կստանա 364.000 դրամ ամսական կրթաթոշակ և մենթորություն:
Հայտեր ներկայացման վերջնաժամկետը 2018թ-ի նոյեմբերի 5-ն է։
Ծրագրի մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ այստեղ։