Հոկտեմբերի 24-ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) SAP-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցության արդյունքում տեղի կունենա հանդիպում SAP SE-ում UX դիզայնի փորձագետ և թրեներ Կառլոս Մարտինես Գոմեսի հետ։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։
Ներկայումս հայտնի մասնագետը Երևանում աշխատում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ SAP սոցիալական պատասխանատվության շրջանակներում։
Ծննունդով նա Մեքսիկայից է, սակայն աշխատում է Գերմանիայում գտնվող SAP HQ ընկերությունում:
Կառլոս Գոմեսը հիմնականում աշխատում է թվային պրոդուկտներ ստեղծելու վրա։ Այդպես նա նպատակ ունի խթանել բիզնեսը՝ կիրառելով նորարական լուծումներ։
Հանդիպմանը ներկա գտնվելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։
Մուտքն ազատ է։