Armenia Startup Academy-ի՝ 2018 թվականի աշնանային ծրագրին (batch3-խմբ.) կմասնակցի 17 ստարտափ։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ նախաաքսելերացիոն կրթական անվճար ծրագրի պաշտոնական էջից։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Armenia Startup Academy-ի աշնանային ծրագրին մասնակցելու համար ընտրվել է 17 ընկերություն։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք սկսեցինք փնտրել ընդունակ թիմերի, որոնք առաջարկում են գլոբալ շուկայական խնդիրների համար հաջորդ սերնդի լուծումներ»,- հայտնում են կազմակերպիչները։
Ստորև ներկայացնում ենք այն թիմերին, ում հաջողվել է ընդունվել նախաաքսելերացիոն կրթական անվճար ծրագրի աշնանային բաթչին։
1. TCVC
2. CryptoJack
3. Risksensor
4. MobiLab
5. AnteoHealth
6. IMPEL Heart Monitoring System
7. Advanced Filtering Systems
8. Illuria security
9. EasyDMARC
10. Altered Silicon
11. Robin produced by Expper technologies
12. GoFish
13. Petto
14. 3DZUK
15. RetentionForce
16. Zoomerang
17. DoHirus
Նշված ստարտափների գործունեության մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ։
Լուսանկարը՝ Armenia Startup Academy-ի պաշտոնական էջից