News
30/10/2018 07:30
«Սպրինտ» քրաուդֆանդինգային ֆոնդը ներդրում է արել Unreval ամերիկյան ստարտափում: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ GlobalAМ ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։
«Ուրախ ենք հայտնել, որ մեր «Սպրինտ» քրաուդֆանդինգային ֆոնդը ներդրում է արել Unreval ամերիկյան ստարտափում»,- հայտնում են ֆեյսբուքյան հրապարակման մեջ։
Ստարտափը ներկայացնում է անլար ճամփորդական լիցքավորիչ, որով հնարավոր է միանգամից 3 սարք արագ լիցքավորել։
Այս պահին Kickstarter.com քրաուդֆանդինգային հարթակում միջազգային արշավով այն հավաքել է շուրջ 242.000 ԱՄՆ դոլար։
Լուսանկարը՝ GlobalAМ ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից