News
02/11/2018 06:46
Նոյեմբերի 3-ին, ժամը 12:00-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի տարածքում կիրականացվի ծառատունկ։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
«Երևանից մասնակցել ցանկացողների համար կապահովվի ուղևորափոխադրում: Ցանկացողները կարող են այսօր մինչև 14։00-ն կապ հաստատել 011219797 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. փոստի հասցեով»,- հայտնում են Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
Լուսանկարը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ֆեյսբուքյան էջից