Գավառի պետական համալսարանը և «Luseen Technologies» տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամը նոյեմբերի 8-ին, ժամը 11:30-ին համատեղ կազմակերպում են «Ծրագրավորողի մասնագիտությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու հնարավորությունները Գավառում» խորագրով միջոցառումը:
Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվելու աշակերտների մասնագիտական կողմնորոշման խնդրին, ծրագրավորողի մասնագիտությանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների սրընթաց զարգացող շուկայի պահանջներին, Գավառում ՏՏ ոլորտում աշխատելու հնարավորություններին:
Միջոցառմանը հրավիրված են խոսնակներ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններից («Madatech»,«Gazar.am», «Luseen Mobile», «AdonsLab» և այլն):
Միջոցառումը տեղի կունենա Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։
Մուտքն ազատ է։
Լուսանկարը՝ միջոցառման ֆեյսբուքյան էջից