Նոյեմբերի 11-ին՝ 18։00-ից Beeline Ստարտափ Ինկուբատորում տեղի կունենա հանդիպում՝ հանրային ելույթների մարզիչ, ռադիո և հեռուստահաղորդավար Դիմիտրիյ Չումակի և «Մալեն» դիզայնի, մարքեթինգի և բրենդինգի ստուդիայի ղեկավար Յուլիա Մոկրոուսովայի հետ, ով աշխատել է ավելի քանի 1000 ստարտափների հետ: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Beeline Ստարտափ Ինկուբատորի ֆեյսբուքյան էջից։
Հանդիպման օրակարգին կարելի է ծանոթանալ ստորև՝
18:00 – 19:30 – Յուլիա Մոկրոուսովան կներկայացնի իր կողմից մշակված «Վաճառքների փաթեթավորման» տեխնիկան՝
1․ Վաճառքների փաթեթավորման 55 գործիքները
2․ Վաճառքների փաթեթավորման 4 քայլերը,
19:30 – 21:00 – Դիմիտրիյ Չումակը ներկաների հետ կանցկացնիվարպետության դաս, որը նրանց կօգնի հաղթահարել վախը՝ հանդիսատեսի հետ աշխատելիս, ստանալ դրական
էներգիա սեփական ելույթից և փոխանցել այն ներկաներին, խոսել գեղեցիկ և վստահ,
21:00-ից – Ազատ շփում/կապերի հաստատում:
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։
Լուսանկարը՝ Beeline Ստարտափ Ինկուբատորի ֆեյսբուքյան էջից