Նոյեմբերի 13-ին՝ երեկոյան 7:30-ին, SmartGateVC ֆոնդի նախաձեռնությամբ Hero House-ում տեղի կունենա LebNet-ի համահիմնադիր և նախագահ Ջորջ Ակիկիի հետ հանդիպում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։
Հանդիպմանը կխոսվի այն մասին, թե ինչպես է հնարավոր կառուցել կամուրջ հայաստանյան ստարտափների հիմնադիրների և Սիլիկոնյան հովտի միջև։ Նաև, LebNet-ի համահիմնադիրը կպատմի իր գլխավորած ընկերության հաջողության մասին։
Ջորջ Ակիկին ունի բավականին մեծ ղեկավարման փորձ. նա գիտի՝ ինչպես կիրառել ղեկավարման տեխնիկան՝ բիզնեսում շոշափելի արդյուքների հասնելու համար։ Նա նախկինում Cisco-ի գլխավոր տնօրենի պաշտոնն է զբաղեցրել։
LebNet-ը ցանց է, որտեղ կենտրոնացած են լիբանանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի լավագույն մասնագետները Bay Area-ում։ Ցանցի նպատակն է հզորացնել Լիբանանի բարձր տեխնոլոգիաների, ձեռներեցության ներկայացուցիչների և ԱՄՆ-ում գտվող սփյուռքի միջև եղած կապերը։
Հանդիպման մուտքն ազատ է, մասնակցելու համար պետք է գրանցվել այստեղ։
Լուսանկարը՝ միջոցառման ֆեյսբուքյան էջից