Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Խորհուրդներ ստարտափներին՝ Y Combinator-ի նախագահ Սեմ Ալթմանից. մաս երրորդ
Guides 12/11/2018 11:21

33-ամյա «Y Combinator» աքսելերատորի նախագահ Սեմ Ալթմանը գրել է «Startup Playbook» գիրք-ուղեցույցը, որում հավաքագրել է բոլոր այն հարցերը, որոնց ուշադրություն պետք է դարձնի յուրաքանչյուր ստարտափ՝ իրենց աքսելերատոր դիմելուց առաջ։

Մենք արդեն անդրադարձել ենք գաղափարի և թիմի մասին վերջինիս դիտարկումներին։ Այս մասում կներկայացնենք ստարտափների հետ աշխատելու բավականին մեծ փորձ ունեցող Սեմ Ալթմանի՝ պրոդուկտի հետ կապված որոշ կարևորագույն դիտարկումներ։

Մաս երրորդ. Գերազանց պրոդուկտ

Ստարտափների հաջողության գաղտնիքը լավ պրոդուկտն է։ Սա միակ բանն է, ինչը միավորում է բոլոր ընկերություններին։

Եթե դուք չեք ստեղծում այնպիսի պրոդուկտ, որը կսիրվի օգտատերերի կողմից, ապա այն ի վերջո կձախողվի։ Մինչդեռ հիմնադիրներն, այս փաստն անտեսելով, դիմում են այլ հնարքների։ Բայց նրանք պետք է գիտակցեն, որ ստարտափը այն կետն է, որտեղ հնարքները չեն աշխատում։

Շատ լավ պրոդուկտն է միայն ապահովում երկարաժամկետ հաջողություն։ Ի վերջո, ձեր ընկերությունը աճ կգրանցի այն ժամանակ, երբ մարդիկ ցանկանան կիրառել ձեր կողմից առաջարկած պորդուկտը։ Սա միակ կարևոր բանն է, որ պետք է գիտակցի ստարտափի հիմնադիրը։ Հիշեք բոլոր հայտնի և հաջողած ընկերությունների, որոնք հենց այս ճանապարհով են հասել այն կետին, որտեղ գտնվում են հիմա։

Եթե ցանկանում եք ստեղծել «պրոդուկտը զարգացնող մեխանիզմ», ապա դուք պետք է դիմեք հենց ձեր օգտատերերին։ Թույլ տվեք նրանց կիրառել և տեսնել՝ ինչպե՞ս դրանից կարելի է օգտվել։ Պարզեք նրանցից, թե ո՞ր կողմերն են էլ ավելի լավը դարձնում ձեր պրոդուկտը և աշխատեք այդ ուղղությամբ։ Հենց այս հաջորդականությունը պետք է լինի ընկերության շարժիչը․ այս կետից է պետք առաջ շարժվել։

Որքան արագ է ընկերությունը կրկնում վերոնշյալ հաջորդականությունը, այնքան ավելի լավ արդյունքներ է գրանցում։ Y Combinator-ում հիմնադիրներին խորհուրդ ենք տալիս նախ ստեղծել լավ պրոդուկտ, ապա անմիջապես այն ներկայացնել օգտատերերի քննարկմանը։

Բառացիորեն հետևեք, թե ինչպես են նրանք կիրառում ձեր պրոդուկտը։ Ուշադրություն դարձրեք՝ ինչ են խոսում նրանք ձեր պրոդուկտի մասին, ապա ինչպես են նրանք վարվում դրա հետ։

Դուք չպետք է որևէ մեկին դնեք հիմնադիրների և օգտագործողների միջև։ Սա նշանակում է, որ հենց հիմնադիրները պետք է իրականացնեն պրոդուկտի վաճառքը, հաճախորդների սպասարկումը և այլն։

Փորձեք հասկանալ ձեր օգտատերերին հնարավորինս լավ։ Փորձեք կանխատեսել, ինչի կարիքն ունեն նրանք։

Դուք պետք է ինքնուրույն հավաքագրեք ձեր նախնակական օգտատերերին։ Որպես օրինակ բերեմ ձեզ Բեն Սիլբերմանի օրինակը, ով մոտենում էր Պալո-Ալտոյում սուրճի  խանութներում անծանոթներին և խնդրում էր նրանց փորձարկել Pinterest-ը։

Շատ հիմնադիրներ ատում են այս մասը և ուղղակի նախընտրում են հայտարարել իրենց պրոդուկտի մասին մամուլում։ Բայց դա գրեթե երբեք չի աշխատում։ Հավաքագրեք ձեր օգտատերերին ինքնուրույն և ներկայացրեք ձեր պրոդուկտը այնպես, որ վերջիններս ցանկանան դրա մասին պատմել նաև այլ մարդկանց։

Դուք նաև պետք է կարողանաք բաժանել այն մի քանի մասերի և վերանայել ձեր ապագա քայլերը։ Մի փորձեք շատ հեռու գնալ ձեր պլաններում։ Միանգամից մի հրապարակեք ամեն բան։ Դուք պետք է սկսեք շատ պարզ բանից, որը աստիճանաբար կզարգացնեք։

Իրականում, պարզությունը միշտ էլ լավ է, և դուք միշտ պետք է ձեր պրոդուկտը  և ընկերությունը ներկայացնեք հնարավորինս պարզ:

Մեզ դիմող ստարտափներին մենք ուղղում ենք որոշ ընդհանուր հարցեր՝

-արդյոք օգտատերերը ձեր պրոդուկտից օգտվել են ավելի քանի մեկ անգամ,

-արդյոք նրանք ձեր պրոդուկտի մոլի երկրպագուներ են,

-արդյոք նրանք կտխրեն, երբ դուք այլևս չաշխատեք,

– եթե դուք B2B ընկերության եք, ապա ունե՞ք առնվազն 10 վճարող հաճախորդ:

Եթե այս բոլորի հարցերի պատասխանները բացասական են, ապա մենք խորհուրդ ենք տալիս հիմնադիրներին՝ վերանայել իրենց պրոդուկտը և էլ ավելի շատ աշխատել դրա վրա։

Երբ ստարտափները վստահ չեն պրոդուկտի հաջորդ քայլի վրա, ապա մենք խորհուրդ ենք տալիս դիմել օգտատերերին։

Լավագույն հիմնադիրները, կարծես թե, շատ քիչ են մտածում պրոդուկտի որակի մասին, նույնիսկ թվացյալ աննշան մանրամասների մասին: Բայց կարծես թե հենց դա աշխատում է: Ի դեպ, «պրոդուկտը» ներառում է ընկերության հետ ունեցած բոլոր փոխհարաբերությունները:

Հիշեք, եթե դուք չեք ստեղծել գերազանց պորդուկտ, ոչինչ այլևս չի փրկի ձեզ:

Շարունակելի…