Բրիտանական խորհրդի «Ստեղծարար Միտք» (Creative Spark) տարածաշրջանային ծրագրի շրջանակում Հայաստանից ներկայացված 4 նախագիծ ֆինանսավորում կստանա Միացյալ Թագավորության ԲՈՒՀ-երի հետ բարձրագույն ուսումնական և ստեղծարար ոլորտի զարգացմանն ուղղված միջազգային գործընկերություն ձևավորելու և համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Բրիտանական խորհրդի (British Council Armenia) ֆեյսբուքյան էջից։
Պարգևատրված կազմակերպություններն են՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), ինչպես նաև Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ու Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ներկայացրած համատեղ հայտը:
Նշված հաստատությունների ներկայացուցիչները նոյեմբերի 8-ին Երևանում ներկայացրեցին իրենց նախագծերը:
«Ստեղծարար միտք» ծրագրի մասին կարելի է կարդալ այստեղ։
Լուսանկարը՝ British Council Armenia-ի ֆեյսբուքյան էջից