News
13/11/2018 06:35
Նոյեմբերի 15-ին`ժամը 15:00-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) կկայանա հանդիպում ամերիկահայ գործարար ծրագրավորողներ Արտակ Քալանթարյանի և Սյուզան Մակարյանի հետ: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՎՏԿ-ի ֆեյսբուքյան էջից։
Արտակ Քալանթարյանը և Սյուզան Մակարյանն աշխատել են մի շարք հայտնի ընկերություններում, ինչպիսիք են Boomerang-ը, Microsoft-ը և Amazon-ը:
Հանդիպման ընթացքում նրանք կներկայացնեն իրենց աշխատանքային փորձը, ներկա պրոյեկտները:
Հանդիպմանն ընթացքում նրանք Android ծրագրավորողների հետ կքննարկեն նաև հետագա հնարավոր համագործակցությունը:
Լուսանկարը՝ ՎՏԿ-ի ֆեյսբուքյան էջից