Դեկտեմբերի 16-ին «Այբ» դպրոցում տեղի կունենա թվով 5-րդ «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի և «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ 5-րդ անգամ Երևանում տեղի կունենա «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը, որի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ծրագրավորմանը, նրանց համար բացահայտել «ծրագրավորող», «ծրագրավորման կոդ» և նման հասկացությունները և ցույց տալ, որ ցանկացած մարդ կարող է սովորել ծրագրավորման հիմունքները։
Եվ այս ամենը մասնակիցները սովորելու են խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում՝ իրենց կցված մենթորների օգնությամբ։
Մասնակցության համար՝
– ծրագրավորման իմացություն չի պահաջվում
– տարիքային սահմանափակում չկա.
– անգլերենի իմացությունը ցանկալի է.
– մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան դյուրակիր համակարգիչ, ականջակալներ և համակարգչի սնուցման սարք.
– տարրական դպրոցի աշակերտները պետք է ներկայանան ծնողի ուղեկցությամբ։
Մուտքն ազատ է։ Միջոցոռմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։