Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) կազմակերպում են համակարգչային նախագծման (CAD) խորացված դասընթաց:Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՎՏԿ-ի ֆեյսբուքյան էջից։
Այս մասնագիտացված դասընթացին կարող են մասնակցել ինչպես սկսնակներն, այնպես էլ՝ որոշակի գիտելիքներ ունեցողները:
Դասընթացի տևողությունը 3 ամիս է, շաբաթական 3 անգամ, օրական 2-2.5 ժամ:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ ունենալ նախնական գիտելիքներ հետևյալ ոլորտներում՝
– Ms Office (Microsoft Excel),
– Մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից բազային գիտելիքներ,
– Ճարտարագիտական գրաֆիկա առարկայից բազային գիտելիքներ,
– Անգլերենի իմացությունը ցանկալի է:
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվի ավարտական վկայական:
Մասնակիցների ընտրությունը՝ հարցազրույցի միջոցով:
Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով: