Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
31 ստարտափ կպայքարի STEP2-ի շրջանակում ներդրում ստանալու համար
News 21/11/2018 08:02

Նոյեմբերի 23-24-ին Կոնգրես հյուրանոցում կկայանա վենչուրային համաժողով, որի շրջանակում ԵՄ Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի (EU4Business STEP2) եզրափակիչ փուլին մասնակցող 31 ստարտափ կներկայացնի իր պրոդուկտները: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

Ժյուրին կազմված է լինելու տեղացի և օտարերկրյա փորձագետներից:

Մրցույթն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ։

Հաղթող ստարտափները հայտնի կդառնան նոյեմբերի 27-ին: Նրանք կստանան 6 հազ.-ից 15 հազ. եվրո արժողությամբ և 6 ամիս տևողությամբ դրամաշնորհ: Յուրաքանչյուր ծրագիր պարտավորվում է համաֆինանսավորել դրամաշնորհի արժողության 15%-ի չափով:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ին, Կոնգրես հյուրանոցում:

EU4Business STEP2 ծրագրի նպատակն է խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առեւտրայնացումը, խրախուսել համագործակցությունը գիտության եւ մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջեւ, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ եւ աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում: 

Մինչ մրցույթների եզրափակիչ փուլը, թիմերի եւ ընկերությունների համար իրականացվել են կողմնորոշիչ միջոցառումներ, տրամադրվել է մենթորություն միջազգային ու տեղական փորձագետների կողմից:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մասին

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արեւելյան գործընկերության երկրներում:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար եւ ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:

Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային  միջավայրը եւ աջակցել փոքր եւ միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը եւ զարգացմանը՝ խթանելով  ընդգրկուն աճ Հայաստանում: Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականության գործընթացների, բիզնես ասոցիացիաների եւ տնտեսական կլաստերների հզորացմանը: Ավելին, ծրագիրը աջակցում է նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների եւ օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաեւ տեղական եւ համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձեւավորման նպատակով ֆինանսական եւ տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։

Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առեւտրայնացումը, ինչպես նաեւ խրախուսել գիտահետազոտական կենտրոնների եւ ՓՄՁ-ների միջեւ համագործակցությունը։