Արհեստական բանականության միջոցով պաշտպանության և կիբերանվտանգության ոլորտում լուծումներ առաջարկող վաղ փուլում գտնվող ստարտափները հրավիրվում են դիմելու Եվրոպայում առաջինն այդ խնդիրներով զբաղվող CyberNorth աքսելերատոր։ Այս մասին «StartHub»-ին տեղեկացրին Startup Wise Guys աքսելերատորի մամուլի ծառայությունից։
«Startup Wise Guys-ում ունենք շատ լավ նորություն։ Մենք նախաձեռնել ենք նոր ծրագիր, որը կոչվում է CyberNorth։ Հույս ունենք, որ ծրագրին մասնակցելու համար մեզ նաև կդիմեն հայաստանյան ստարտափները»,- «StartHub»-ին հայտնում են աքսելերատորից։
Այս ծրագիրը նախաձեռնել է Եվրոպայում հայտնի մեկ այլ B2B Startup Wise Guys աքսելերատորը Էստոնիայի պաշտպանական արդյունաբերության ասոցիացիայ հետ համատեղ՝ Էստոնիայի Հանրապետության պաշտպանության նախարարություն աջակցությամբ:
CyberNorth աքսելերատորի ծրագիրը կմեկնարկի 2019 թվականի մարտ ամսին՝ Տալլինում և կտևի երեք ամիս։
Ընտրված ստարտափները կստանան մինչև 30.000 եվրո ներդրում, երեք ամիս տևողությամբ աքսելերատորի ծրագրին մասնակցելու իրավունք, 150-ից ավելի մենթորների և 100-ից ավելի ներդրողների հետ շփման հնարավորություն։
Աքսելերատոր դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել նշված հղումով։
Դիմելու վերջնաժամկետն է 2019 թվականի փետրվարի 1-ը։