Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայաստանում ստարտափներին հարկային արտոնություններ կտրամադրվեն մինչև 2022թ.
News 22/11/2018 12:42

ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հավանության է արժանացել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ 

Օրենքների նախագծի մշակումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցում ցուցաբերելու և կազմակերպությունների կողմից հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի կառավարման նպատակով: Օրենքների մշակվել են՝ հաշվի առնելով վերջին տարիներին գրանցված սկսնակ կազմակերպությունների աճի տեմպերը, աշխատատեղերի աճն ու հարկային մուտքերի ավելացումը: Ըստ հիմնավորման՝ 2015 թ. սկսած ՏՏ ոլորտում նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրումը, մասնավորապես, շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի և եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառումը խթանել է ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը: Մասնավորապես, եթե մինչև օրենքի ընդունումը 2014 թ. ստեղծվել է ՏՏ 16 ընկերություն, ապա օրենքի ընդունումից հետո այդ թիվը նկատելիորեն աճել է, 2015 թ. ստեղծվել և հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր է ստացել ՏՏ 59 ընկերություն, 2016 թ.՝ 98, 2017 թ.՝ 272: Նոր ընկերություններում ստեղծվել է մոտ 2400 նոր աշխատատեղ՝ 3-3.4 մլն դրամ միջին տարեկան աշխատավարձով: Փաթեթի ընդունումը կխթանի ոլորտում սկսնակ ընկերությունների ձևավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, ոլորտի զարգացմանը և կանոնակարգմանը:

Նշենք, որ վերոնշյալ հարկային արտոնություններն ենթադրում են ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների համար շահույթահարկը սահմանել 0%, իսկ եկամտային հարկը՝ 10%։ Բացի այդ, հարկային արտոնությունների համար արտոնագրեր կտրամադրվեն մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը՝ նախկինում գործող հինգ տարվա ժամկետի փոխարեն: