Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Մեկնարկել է Startup Boost Weekend Vol3 մրցույթը
News 01/12/2018 10:15

«Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամը՝  Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող   «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է «Startup Boost Weekend Vol3» միջոցառումը: 

Միջոցառմանը կմասնակցեն 120 ուսանող՝ նախաձեռնության գործընկեր 6 համալսարաններից՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Երևանի պետական համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։

Միջոցառման բացմանը կմասնակցեն Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բածնի ղեկավարը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալը և ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավարը:

«Startup Boost Weekend Vol3»-ը 48-ժամյա միջոցառում է՝ միտված ձեռնարկատիրական մտածելակերպի տարածման խթանմանն ուսանողների շրջանում: Միջոցառման երկու օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն կունենան աշխատել միասին, կազմավորել թիմեր, գեներացնել գաղափարներ և փորձել իրականացնել դրանք  Startup մշակույթին ինտեգրման միջոցով:  Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել և աշխատել փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ: Լսելի դարձնել իրենց գաղափարները՝ ներկայացնելով այն փորձառու ժյուրին: Լավագույները կարժանանան մրցանակների:

«Startup Boost Weekend Vol3»-ը կազմակերպվում է Ռոստելեկոմ Հայաստանի, Impact Aim-ի, Creater-ի, Hero House-ի և CA Training and Consulting-ի աջակցությամբ:

Միջոցառման գլխավոր աջակիցն է Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը:

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:

Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային  միջավայրը և աջակցել փոքր և  միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով  ընդգրկուն աճ Հայաստանում:  Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմաը: Ավելին, ծրագիրը աջակցում է   նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։