Դեկտեմբերի 12-ին, երեկոյան 7։30, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «Tech Talks»-ի շրջանակում տեղի կունենա ծրագրավորող Աղասի Լորսաբյանի հետ հանդիպում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։
«Միացեք Թումո Tech Talks-ի առաջին հանդիպմանը, որի ընթացքում մեր ծրագրավորող Աղասի Լորսաբյանը կպարզաբանի Async-ի և Await-ի մասին բոլոր առեղծվածները, կմեկնաբանի մարտահրավերները (ու քննադատությունը), որոնք նրան կուղղի մեր` կոդավորման 15-ամյա ջեդայ Մարկ Ամիրաղյանը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև async/await-ի և callback-ների միջև տարբերությունները` Promise-ներով աշխատելիս, ինչպես նաև կանդրադառնան ES6 (և ավելին) ընդարձակ համատեքստում»,- հայտնում են հանդիպման կազմակերպիչները։
Բոլոր ծրագրավորողների և տեխնոլոգիաների սիրահարների համար Թումոն նախաձեռնել է Tech Talks հանդիպումների շարք, որի ընթացքում կքննարկվեն ոլորտի վերջին զարգացումներն ու միտումները` սկսած JS-ի գրադարաններից մինչև Docker Container-ներ & Data Warehouse-ներ, DevOps և ոչ միայն:
Յուրաքանչյուր միջոցառման ամփոփիչ փուլում կտրվի համապատասխան թեստ, որը հնարավորություն կտա փորձարկելու հմտությունները:
Մուտքն ազատ է։
Լուսանկարը՝ միջոցառման ֆեյսբուքյան էջից