News
17/12/2018 06:53
Հունվարի 10-ին, երեկոյան 5-ին, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի կունենա «Պրակտիկայի ծրագիր Volo-ի հետ» ծրագրավորման ճամբարի մասին տեղեկատվական հանդիպում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։
«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը ՎՕԼՕ ընկերության հետ համատեղ մշակել է բացառիկ բովանդակությամբ ծրագրավորման ճամբար, որը մասնակիցներին հնարավորություն կընձեռի ձեռք բերել տեսական և պրակտիկ հիմնարար գիտելիքներ, աշխատել իրական նախագծերի վրա, ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ և ընդգրկվել ՎՕԼՕ-ի կազմում՝ որպես կրտսեր NET ծրագրավորող»,- հայտնում են հանդիպման կազմակերպիչները։
Լուսանկարը՝ միջոցառման ֆեյսբուքյան էջից