News
11/01/2019 06:59
Հունվարի 22-ին, երեկոյան 7-ին, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (ՄԻԿ) տեղի կունենա«Որակի ապահովման հիմունքներ» դասընթացի տեղեկատվական հանդիպում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՄԻԿ-ի ֆեյսբուքյան էջից։
«QA մասնագետների պահանջարկը գնալով մեծանում է։ Գրեթե բոլոր ՏՏ ընկերությունները ունեն QA մասնագետի հաստիք կամ բաժին, քանի որ հասկանում են, որ լավ որակի պրոդուկտ թողարկելու համար անհրաժեշտ է որակը վերահսկել մշակման բոլոր փուլերում»,- հայտնում են հանդիպման կազամակերպիչները։
Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել դասախոսին, ինչպես նաև հանձնել թեստ։
Դասընթացին կմասնակցեն միայն այն մասնակիցները, որոնք կհավաքեն բավարար միավորներ։
Լուսանկարը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն