News
11/01/2019 13:11
Հունվարի 31-ին, երեկոյան 9։30, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա «Գաղափարների գիշեր. ներկային դեմ հանդիման» խորագրով հանդիպում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Թումո-ի ֆեյսբուքյան էջից։
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից Երևանում կազմակերպված Գաղափարների այս գիշերն առաջարկում է միասին կանգնեցնել ժամանակը մեկ գիշերով և միասին քննարկել տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցությունը մեր առօրյա կյանքի վրա, դիտարկել մեր վերաբերմունքը ժամանակի և մեր դարաշրջանի քաղաքացիական, բնապահպանական և աշխարհաքաղաքական մարտահրավերների հանդեպ»,- հայտնում են հանդիպման կազմակերպիչները։
Մուտքն ազատ է։
Լուսանկարը՝ Թումո