News
15/01/2019 12:48
Հայաստանի ՏՏ ոլորտում աշխատողների մոտ 30%-ը կանայք են, մինչդեռ այլ երկրներում՝ 20%-ը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ vc.ru կայքից։
«Հայաստանի ՏՏ ոլորտի հիմնական առանձնահատկությունն ոչ միայն արագ աճն է, այլև գենդերային հավասարակշռության ձգտումն է։ Եթե այլ երկրներում ՏՏ ոլորտում աշխատողների տոկոսը չի գերազանցում 20-ը, ապա Հայաստանում այն կազմում է մոտ 30%», – գրված է հրապարակման մեջ։
Հոդվածում բերվում է «Synopsys» ընկերության օրինակը։
«Օրինակ՝ «Սինոփսիս» ընկերության հայաստանյան գրասենյակում չիպերի նախագծման և կիսահաղորդիչների առաջատար դիրքերում աշխատող ինժեներների 33%-ը կանայք են, իսկ Սիլիկոնյան հովտում ընկերության գլխավոր գրասենյակում՝ 15%-ը միայն»,- նշում է vc.ru-ն: