News
21/01/2019 07:04
2Hz ստարտափի աղմուկը վերացնող Krisp հավելվածը ProductHunt-ի՝ «Golden Kitty» մրցույթի՝ «2018 թվականի լավագույն աուդիո արտադրանք» անվակարգում հաղթող է ճանաչվել։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ProductHunt-ը կայքից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հավելվածը հայտնվել է «Golden Kitty» մրցույթի՝ «2018 թվականի տարվա լավագույն արտադրանք» անվակարգի ֆինալիստների ցանկում։
ProductHunt-ը կայք է, որը թույլ է տալիս օգտատերերին հրապարակել և հայտնաբերել իրենց նախընտրած պրոդուկտները։ Այն հիմնադրվել է Ռայան Հուվերի (Ryan Hoover) կողմից 2013 թվականին՝ Y Combinator-ի աջակցությամբ։